06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վտանգ չի ներկայացնում. պատգամավորն՝ իր առանձնատան մասին (տեսանյութ)

«Ես հայտարարում եմ, որ դա իրենից ներկայացնում է մետաղական թեթև կոնստրուկցիայով տեղափոխման հնարավորությամբ, եթե ցանկություն ունեք, կարող եք տեսնել: Դա իրենից վտանգ չի ներկայացնում, այսինքն՝ եթե ժամանակավոր կառույց է, դոմիկ է, կարելի է ցանկացած ժամանակ վերցնել ու տեղափոխել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հայտարարություններին նրա տան վերաբերյալ:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝  դա առանձնատուն չէ, շինություն է, որը ժամանակավոր կառույց է: «Ես ինքս ձիավարությամբ եմ զբաղվում, ձմռանը լողում եմ և այլն, այստեղ որևէ խնդիր չկա: Ցանկացողներն էլ կարող են գալ, տեսնել: Ամենակարևորը հաշվի առեք այն հանգամանքը, որ Շորժան մեծ հեռավորության վրա է Երևանից, և այնտեղ գնացողը պետք է ձկնորսության, ձիավարության հետ սեր ունենա կամ բնության հետ շփվի: «Սա վտանգ չի ներկայացնում: Ես ԱԺ պատգամավոր եմ, ու այս տեսանկյունից  պետք է նայենք այս հարցին. ջրի բարձրացումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ժամանակավոր կառույցի և դրա տեղափոխման համար»:

Ինչ վերաբերում է Հարությունյանի հայտարարագրին, որ բավական հարուստ է, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է նման հարստություն կուտակել, ինչին նա արձագանքեց. «Վերցրել ու տեսեք՝ մինչև գործադիրը պարոն Հարությունյանը որտեղ է եղել, ինչ գործունեությամբ է զբաղվել»:

Լենա Նազարյանը մասնավորապես հայտարարել է, որ Արամ Հարությունյանի՝ Սեւանի ափին գտնվող առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտմամբ:  «Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, կան կոռուպցիոն ռիսկեր: Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոց տանող ճանապարհին՝ լճի ափից մի քիչ հեռու կա մի առանձնատուն, որը գյուղացիների վկայությամբ պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մ. նիշի վրա, մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է  ազատ լինի ջրի տակ անցնելու համար: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտմամբ է  եղել, հիմա էլ պարզ է, որ Սեւանի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ցանկացած պնդում վստահություն չի ներշնչում»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ