05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2017

Առաջիկա հանգստյան օրերին մայրաքաղաքում գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը կբացվի

Առաջիկա հանգստյան օրերին  մայրաքաղաքում  գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը կբացվի։ Այսօր այն մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Առաջին տոնավաճառը՝ Կասյան փողոցի եւ Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, գործում է հունիսի 10-ից, իսկ    երկրորդը կբացվի Մաշտոցի պողոտայի եւ Սարյանի փողոցի միջեւ։  «Առաջին տարին չէ, որ դրանք բացվում են մրգերի ու բանջարեղենի սեզոնին եւ […]

Դատը մանկապարտեզի եք վերածել. թեժ իրավիճակ դատարանում

«Կարո Եղնուկյանը ձեռքում շիշ  ունի ու նման իրավունք չկա: Ամբաստանյալ Եղնուկյան հենց հիմա հանձնեք Ձեր շիշը»,-Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 14-ի գործով վերսկսված նիստի մեկնարկին ասաց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Կարո Եղնուկյանը բացատրեց, որ ջուրը իր համար դեղի նման բան է և ինքը մշտապես բոլոր նիստերին իր […]

Փաստաբանը ընդդեմ կարգադրիչների/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» 14-ի գործով դատական նիստի ընդմիջումից հետո փաստաբան Արա Զաքարյանին թույլ չտրվեց մտնել դատական նիստերի դահլիճ, քանի որ նրա ձեռքին գազավորված ըմպելիքի շիշ կար: Փաստաբանը կարգադրիչից պահանջեց արձանագրություն կազմել և ներկայացնել արգելված իրերի ցուցակը: Ավելի ուշ Արա Զաքարյանը բացեց ձեռքի շիշը […]

Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ: Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի և Հայաստանի […]

Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Մի քանի շաբաթ առաջ ես գրել էի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերությունների մասին: Այդ ընկերություններից մեկը Tool Shed խումբն է:   Այս շաբաթ կցանկանայի նմուշներ ներկայացնել Tool Shed խմբի կազմակերպած տպավորիչ միջոցառումներից Ադրբեջանի հյուպատոսության համար, որը մեծ օգուտ է քաղում այդ […]

«Սասնա ծռեր»-ի դատը լարված է սկսել. դատավորը սանկցիա կկիրառի

Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց 1 ժամով։ Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Հայկ Ալումյանը, Արա Զաքարյանը և Արայիկ Պապիկյանը հրաժարվել էին բացել իրենց պայուսակները՝ զննության համար։ Հայկ Ալումյանը դատական կարգադրիչներից պահանջեց, որ ներկայացնեն այն արգելված իրերի ցանկը, որը չի կարելի բերել դատարան: Կարգադրիչները նշեցին, որ պետք է տեսնեն մետաղական իրերը: Դատական կարգադրիչներն արձանագրություն […]

Հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն

Հուլիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և […]

Թող ձեր երեխաները տեսնեն ձեր բարի գործերը

«Անձնական բարեգործություն անելը երեխաների դաստիարակման լավագույն միջոցներից մեկն է: Օրինակ երբ ծնողներն աշխատում են բարեգործական կամ հասարակական մի կազմակերպությունում դա մի բան է, բայց երբ նրանք անձնապես բարի գործեր են անում ու երեխաները տեսնում են դա, ապա դա լրիվ ուրիշ բան է: Այդ ժամանակ նրանք մեծ դաստիարակչական ազդեցություն են թողնում իրենց երեխայի սրտում: – Բարի […]

Կարևորն` ընտրությունը ճիշտ լինի

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ենթադրությունները, թե ՀՀԿ-ում ներքին խնդիրներ կան, վերադասավորումներ են արվում, գալիս են նրանից, որ նախագահը երիտասարդների նշանակեց վարչապետի, Պաշտպանության նախարարի պաշտոններում, ինչպես նաև ՀՀԿ-ի պատգամավորների թիվը բավականին երիտասարդացավ: «Ասում են` Վիգեն Սարգսյանն էլ շատ երիտասարդ է իր պաշտոնների համար, ոչ ոք չէր ակնկալում, որ նա կլինի այդ պաշտոնին, բայց Վիգեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի