27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2017

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նշված ճանապարհահատված` շինարարական աշխատանքների որակին ու ընթացքին հետևելու։ Ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերին։ «Կապավոր» ընկերությունը, որը պատասխանատու է ճանապարհի երրորդ հատվածի շինարարության համար, ամբողջությամբ ավարտել է կամուրջներից […]

Թույլ տվեք զննեն ու 10 պայուսակ բերեք.դատավորը զիջեց

«Սասնա ծռեր» 14-ի գործով  դատավարությունը այդպես էլ չի ընթանում բնականոն հունով: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակ վիճաբանում է ամբաստանյալների պաշտպանների հետ:  Ընդմիջումից հետո  նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին վիճաբանեց փաստաբան Արա Զոհրաբյանի հետ: Պաշտպանը պահանջում է իրեն խուզարկության չենթարկել: Արա Զոհրաբյանը նշեց, որ ցանկանում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: «Ես առանց իմ իրերի, որոնք անհրաժեշտ […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերն առաջակում են տարադամի հետևյալ փոխարժեքները․       · 1 դոլարի միջին փոխարժեքն` առք` 476.78 դրամ, վաճառք` 480.13 դրամ,      · 1 եվրոյի միջին փոխարժեքն` առք` 552.89      դրամ, վաճառք` 561.21 դրամ,      · 1 ռուբլու միջին փոխարժեքն` առք` 7.90 դրամ, վաճառք` 8.10 դրամ: Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 477.50 դրամ է` «Արդշինբանկ»-ում և «Պրոմեթեյ […]

Խափանման միջոց կկիրառեմ. դատավորը դուրս եկավ ափերից

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, այսօր՝ հուլիսի 26-ին, «Սասնա ծռերի» դատական գործընթացը անցնում է բավականին լարված պայմաններում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով  սանկցիա կիրառեց պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի եւ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ: Դատարանը կդիմի  ՀՀ Փաստաբանների պալատին՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Երբ դատավորը հայտարարեց սանկցիաներ կիրառելու մասին, պաշտպան Արա Զաքարյանը […]

Վարչապետը և Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացման և հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ: Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների գործարկումը: Ընդգծելով Հայաստանի հետ […]

«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք են բերվել մետաղյա բաշխիչ արկղեր, սակայն պահվել են ավտոտնակում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով  2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ- ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք  չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն  կազմված բաշխման արկղերի […]

Եվրահանձնաժողովի շենքի մոտ Թուրքիայի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Բրյուսելում, Եվրահանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններին: Միջանկյալ նշենք, որ Ստամբուլում  հուլիսի 5-ին 10 իրավապաշտպաններ էին ձերբակալվել, որոնցից 5-ը արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ էին նաև «Amnesty International»  միջազգային իրավապաշտպանական կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ […]

Ուշադի՛ր եղեք պաղպաղակ գնելիս

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝  պաղպաղակի սեզոնը, ինչպես հայտնի է  բացվել  մոտավորապես 15 ընկերության գրել են նամակ ուսումնասիրություն կատարելու համար, սակայն նրանցից հինգն են արձագանքել: «Այս բոլոր ընկերություններում գրեթե թերություններ չկան, արտադրական պրոցեսում խախտումներ չեն արձանագրել։ Մենք գտնում ենք, որ այս հինգից բացի՝ մյուս  ընկերություններում առկա են պրոբլեմներ […]

Մի տղամարդ կանչել է, այլեւս չի վերադարձել․ նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝  Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց  ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի