27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2017

Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենը պետական լեզու դարձնել՝ ՌԴ-ում վարորդական իրավունքներն ընդունելու համար

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ՝ Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներն ընդունվելու համար, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Այս տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ «Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, […]

Կանխվել է 19 տոննա ավտոմեքենայի յուղի ապօրինի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության  վարչությունների աշխատակիցներն, օրերս օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս    88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ […]

«Սասնա ծռեր»-ի անդամը տուժող է ճանաչվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, որը պաշտպանների հայտնած տեղեկության համաձայն  հունիսի 28-ին դատարանի նկուղում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, տուժող է ճանաչվել: Այս մասին   Henaran.am-ը տեղեկացավ նրա  պաշտպան Դավիթ Գյուրջյանից: Գյուրջյանը հայտնում է, որ տուժող ճանաչելուց հետո Եղիազարյանը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք տվել: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Եղիազարյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նշենք, […]

Արցախյան պատերազմի մասնակցին վիրահատություն է անհրաժեշտ, որի համար 430 000 դրամ ընտանիքը չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախյան պատերազմ անցած Յուրա Բեգլարյանի կինը՝ Մալաեվա Յազսոլտանը դիմում է ողջ հայության աջակցությանը: Յուրայի մոտ ախտորոշվել է գոյացություն գլխուղեղում, որն անհրաժեշտ է հրատապ վիրահատել: Վիրահատության արժեքն է 430 000 դրամ: Յուրան Ստեփանակերտից է, արցախյան պատերազմից հետո մեկնել է արտագնա աշխատանքի, որտեղ էլ և հանդիպել է իր սիրուն: Վերադարձել են Հայաստան և վարձով բնակվում են Արարատ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առաջիկայում օրական մի քանի ժամով փակ կլինի

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու։ Կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը: Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից – […]

Երկնքի արքայությունը մոտեցել է

Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած էին և ցրված՝ հովիվ չունեցող ոչխարների նման։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. – Հունձն առատ է, մշակները՝ քիչ։ Ուրեմն խնդրեցե՛ք հնձի Տիրոջից, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։ Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին և նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներն իրենց հնազանդեցնելու, մարդկանցից դուրս հանելու դրանք, […]

Տնօրենները հրաժարվում են. Իոաննիսյանի դեմ դատը մեկնարկել է

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 17-ին, մեկնարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած 30 տնօրենների հայցի քննությունը: Երեւանի թիվ 64 դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյանը չէր ներկայացել. դատարանում դատավոր Անի Մխիթարյանը հայտարարել է, որ հայցվոր Երանուհի Հարությունյանը հրաժարվել է ներկայացված դիմումից։ Իսկ օրեր առաջ Երեւանի թիվ […]

«Եթե «Սասնա ծռերին» արդարացնում են, վաղը Նաիրի Հունանյանին էլ կարող են արդարացնել»

Henaran.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ  փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: -Անցել է ուղիղ մեկ տարի «Սանա ծռերի» գործողություններից, և իշխանությունների կողմից այն որակվում է որպես ահաբեկչություն, իսկ որոշ ընդդիմադիրներն էլ ասում են, որ հանցակազմ են տեսնում: Ձեր գնահատականը նո՞ւյնն է մնում, դա ահաբեկչությո՞ւն էր: -Մեկ տարի առաջ` մեր ոստիկաների հուղարկավորման օրը, գնահատական տվել եմ այս […]

Ահաբեկչական վտանգը պահպանվում է․ արաբագետ

Օրերս Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ էին տուժել։ անդրադառնալով այդ միջադեպին՝ արաբագետ Հայկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Եգիպտոսում ահաբեկչությունների ռիսկը միշտ բարձր է եղել։ «Այն, որ վերջին ահաբեկչությունը կատարվել  է դանակով, խոսում է այն մասին, որ պաշտպանական միջոցներն աշխատում են, բայց ոչ այդքան արդյունավետ»,-ասաց նա: Խոսելով ահաբեկչության դեմ պայքարից՝ արաբագետը նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի