11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ահաբեկչական վտանգը պահպանվում է․ արաբագետ

Օրերս Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ էին տուժել։ անդրադառնալով այդ միջադեպին՝ արաբագետ Հայկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Եգիպտոսում ահաբեկչությունների ռիսկը միշտ բարձր է եղել։

«Այն, որ վերջին ահաբեկչությունը կատարվել  է դանակով, խոսում է այն մասին, որ պաշտպանական միջոցներն աշխատում են, բայց ոչ այդքան արդյունավետ»,-ասաց նա:

Խոսելով ահաբեկչության դեմ պայքարից՝ արաբագետը նշեց, որ Իրաքի Մոսուլ քաղաքում հակաահաբեկչական պայքարն ավարտված է, Սիրիայում նույնպես շարունակվում է պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։

Ասուլիսին ներկա արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ ահաբեկչական խմբավորումները դեռ երկար կմնան Սիրիայում և կփորձեն մասնակից լինել հետպատերազմական իրավիճակներին։

«ԻՊ-ը մենք դիտարկում ենք որպես առանձին կառույց, սակայն այն ի սկզբանե հանդես էր գալիս որպես պետություն: Ինչ վերաբերում է ահաբեկչական վիճակին, ապա այն պահպանվում է, և դրանով է պայմանավորված ներկա իրողությունների վտանգավորությունը»:

Խոսեով ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադի սպանվելու մասին լուրերից՝ բանախոսը նշեց, որ նրա մահը շատ բան չի փոխի։

««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի հնարավոր փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Հակառակը, ԻՊ-ն կձգտի վերականգնել նախկին դիրքը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ