26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 6, 2017

Դատավորը սանկցիա կիրառեց

 «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի նկատմամբ:  Դատարանը կդիմի Փաստաբանական պալատ` նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Նշենք, որ այսօր դատական նիստի ժամանակ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը լքել էին դատական նիստերի դահլիճը` հայտարարելով, որ իրենց […]

Սպանություն Տավուշում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 5-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ […]

Հույս ունեմ պաշտպանները չեն մտնի խաղի մեջ.«Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան/տեսանյութ/

« Ամեն ինչ արվում է, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարությունն ընթանա ամբաստանյալների ու պաշտպանների բացակայությամբ»,-այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանը ընդգծում է, որ դատավորը ուզում է գործում տեսնել պաշտպանների, ովքեր համամիտ կլինեն իր գոծելաոճի հետ:  «Նախկինում էլ ենք նախադեպեր ունեցել, երբ պաշտպանների նկատմամբ սանկցիա է կիրառվել, իսկ […]

Արժանապատվությունից ցածր չէ, օգտվեք այդ առաջարկներից

«Վարչապետը նախորդ տարի հայտարարեց՝ տնտեսության վիճակը վատ է, հետո պաուզա վերցրեց և ասաց, այո՝ շատ վատ է: Իսկ մենք ակնակալում էինք, որ այս ամբիոնից հիմնական զեկուցողը կասեր՝ ինչ կոնկրետ քայլեր ու արդյունքներ էր արվել»,- 2016թ-ի բյուջեի կատարողականի քնարկմանն ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշեց, որ ներդրումների մասին հարցերին Կառավարության ներկայացուցիչները խուսափում են […]

Մենք հստակ ձևակերպում ենք, թե ինչի ենք ուզում հասնել. վարչապետ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարություններին, որոնք մշակվել են  Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության հիման վրա: Ռազմավարությունների նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում: Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով` ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն […]

Շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ

«Չէ, մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ»,-խորհրդարանում լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս հայտնեց՝ ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող լուրջ ընկերության հետ, կառուցում են ոսկու աֆինաժի լուրջ գործարան: «Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի լուրջ ոսկու պաշար, քան ունեցել ենք […]

Դատավորը որոշում կայացրեց. նիստը նորից ընդմիջվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց պաշտպանների` իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Նիստերի դահլիճում չէին պաշտպաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը: Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` բացակայող փաստաբանների վերաբերյալ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում […]

Ազատեցին պարտադիր ծառայությունից

ՀՀ կառավարությունը Հայաստանի հավաքականների երկու ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ որոշումներ ընդունեց:  Հայաստանի պատանեկան թիմի դարպասապահ Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնված` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Մելիքյանը հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 և մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքական թիմերում: Նա հաշվառված […]

Հովանավորչությունն ու ազգակցական կապերը չե՞ն լինի դպրոցներում

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության դրույթները հստակեցնելու, ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը բացահայտելու, գնահատելու ու դրան համապատասխան կրթությունը կազմակերպելու, բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ որոշմամբ դպրոցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի