Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետ կարեն կարապետյանի այսօրվա՝ հունիսի 19-ի որոշմամբ, Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վռամ Գյուլզադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»: