07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանության շենքի հարևանությամբ գտնվող թունելում բախվել են Mercedes–ն ու բեռնատարը, կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, թունելի մեջ, բախվել են Mercedes մակնիշի 01 FQ 707 համարանիշի և վրացական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո փրկարարները օգնել են նրանց տեղափոխել շտապօգնության մեքենաներ, իսկ հետո փրկարարները դադարեցրել են Mercedes-ի գազի բալոնում առաջացած արտահոսքը, որից հետո, մինչև «Սանիթեք»-ի ժամանումը, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ