04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2017

2 մլն եվրո գումարի չափով աջակցություն կտրամադրի Հայաստանի աղբավայրերի կառուցման համար

Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը կհամաֆինանսավորի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայր կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ:   ՎԶԵԲ-ը, որը կառավարում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P)հիմնադրամը, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը այսօր ստորագրեցինհամապատասխան համաձայնագիրը: Դրամաշնորհի միջոցները կաջակցեն կոշտ թափոնների կառավարմանժամանակակից գործընթացներ կիրառող նոր աղբավայրի կառուցմանը, որը ներառում է մունիցիպալ կոշտ թափոններիհավաքումը և հեռացումը: Այն տեղական բնակիչներին կբերի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ: Ծրագրի շուրջ աշխատանքը սկսվել էր 2014թ. դեկտեմբերին, երբ ՎԶԵԲ-ը 3,5 մլն եվրո գումարի չափով վարկ էրհատկացրել, որն իր հերթին համալրվել էր ԵՄ հարևանության ներդրումային գործիքի կողմից 3,5 մլն եվրոդրամաշնորհով: ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների կառավարման համակարգը կներառի 8համայնք, որոնցից 7-ը՝ Կոտայքի մարզում և 1-ը՝ Գեղարքունիքի մարզում: Ծրագիրն ընդլայնվեց 2016 թվականին` ՎԶԵԲ-ից ստանալով լրացուցիչ սուվերեն վարկ 2 մլն եվրո գումարի չափով:Ներկայումս այն ընդգրկում է Կոտայքի մարզի բոլոր 7 համայնքները` Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան,Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի բոլոր 5 համայնքները` Սևան, Վարդենիս,Գավառ, Մարտունի, Ճամբարակ: Սա ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում, և այն աջակցում է երկրի կառավարության ծրագրերին,որոնց նպատակն է. թափոնների կառավարման համակարգի արդիականացումը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը: E5P հիմնադրամի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո դրամաշնորհը կհամալրի ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող՝ 2 միլիոն եվրո գումարի չափովվարկը և կհամաֆինանսավորի փոխանցման կայանները, թափոնները հավաքող ու տեղափոխող բեռնատարները, թափոնների բեռնարկղերը ևայլ մասնագիտացված սարքավորումները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն եվրո: E5P-ն ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող միջազգային հիմնադրամ է: ԵՄ-ն խոշորագույն դոնորն է, Հայաստանը նույնպես հանդիսանում էհիմնադրամի ներդրող: Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը նշել է. «Մենք շատ շնորհակալ ենք E5P հիմնադրամի դոնորներին` հատկապես Եվրամիությանը և Շվեդիային, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը ևտեղական համայնքներին մեր հաջողված համագործակցության համար: E5P հիմնադրամի դրամաշնորհը շատ կարևորներդրում է այս ծրագրի համար, որը կհանգեցնի թափոնների կառավարման ենթակառուցվածքներում այդքանանհրաժեշտ բարելավումների: Այն կհամալրի ՎԶԵԲ-ի վարկային ֆինանսավորումը և կապահովի ծրագրի հաջողշարունակությունը և ավարտը»: ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը հավելել է. «Ծրագիրը բնակիչների և շրջակա միջավայրի համար զգալիառավելություններ կստեղծի, ուժեղ ազդեցություն կունենա՝ ի ցույց դնելով նվաճումները, և կօգնի էլ ավելի բարձրացնելհասարակության իրազեկվածությունը աղբը փողոցում չնետելու և վերամշակելու առավելությունների մասին»: Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է. «Եվրամիությունը E5P հիմնադրամի հիմնական ներդրողն է:Այս ծրագիրը ավելի մեծ աջակցության մի մասն է, որը ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է թափոնների կառավարմանոլորտում: Առ այսօր մենք 22,4 մլն եվրո ենք տրամադրել դրամաշնորհների տեսքով, որոնք վերադարձի ենթակա չեն, ինչըցույց է տալիս, որ ԵՄ-ն կարևորում է երկրի բնապահպանական խնդիրները: Մեր աջակցությունը տրամադրվում էԿոտայքում, Երևանում և  Վանաձորում 5 տարբեր ծրագրերի միջոցով, քանի որ մենք համաֆինանսավորում ենք այնպիսիգործընկերների հետ միասին, ինչպիսիք են ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն և KfW-ն»: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը երկրի ֆինանսական, կորպորատիվ,ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում ներդրել է 1.1 մլրդ եվրո 158 ծրագրում:  

Ամոթ բան չկա, Կարե´ն. Րաֆֆի Հովհաննիսյանը` վարչապետին

Կարեն Կարապետյանը եղել է Երևանի քաղաքապետ, բայց չտեղավորվեց այդ աթոռում, հասկացավ, որ իր տեղը չէ ու գնաց Մոսկվա. Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հարդորեց վարչապետ Կարեն Կարապետյանին անկեղծ ասել, թե ունի բիզնես, թե ոչ, միգուցե նրա ընտանիքն ունի, դա էլ պետք է ասել: «Ամոթ բան չկա, Կարե´ն»,-ասաց նա: Ապա […]

Հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների շահերից. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 30-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձել են […]

Հունիսի համար նման ջերմաստիճանը բարձր է. Գագիկ Սուրենյան

ՀՀ տարածքում մինչև հունիսի 22-ը ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում. այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻն հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա նշեց, որ հունիսի 24-ից Արաբական թերակղզուց մեր երկիր են ներթափանցել արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք գործում են մինչ օրս: Առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է հունիսի 28-ինմ Արենիի հատվածում 39.2 աստիճան է […]

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել  է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Բացահայտված դեպքերից 34-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, […]

Մենք առաջ ենք անցել Ադրբեջանից /տեսանյութ/

ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանն Ադրբեջանից մեկ քայլ առաջ է։ Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց   ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ «Այսօր, երբ ունենք նախաստորագրված համապարփակ և խորը համագործակցության համաձայնագիր ԵՄ-ի հետ, ակնհայտ է, որ նվազագույնը մեկ տարի առաջ ենք ընկնում Արդբեջանից, որը դեռ բանակցում է իր նոր լեգալ ֆորմատով […]

Ես ծառայել եմ. Սերգո Կարապետյանի որդին հերքում է (ֆոտո)

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանը լրատվամիջոցներին է ներկայացրել իր զինգրքույկը, որով պարզ է դառնում, որ ինքը անցել է պատադիր զինվորական ծառայություն: «1996-98թթ. ծառայել եմ սահմանապահ զորքերում: Այդ մասին է վկայում իմ զինգրքույկը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ երեկ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ն տրամադրել էր այն պաշտոնյաների որդիների անուններն, ովքեր չեն ծառայել ՀՀ […]

Բանակից խուսափելու համար առաջարկել է 6000 դոլար կաշառք տալ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն  կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու […]

«27 տարի ես դիակ եմ»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է ԱՄՆ։ «Ես պիտի գնամ մորս՝ Վարդիթերի մոտ, կարող եք զորակցել, հեգնել, դա արդեն որակի հարց է», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։  «27 տարի ես դիակ եմ, ու մի օր կդառնամ դիակ, ես ներողության ակնկալիք չունեմ, ապրած կենա այն մարդն, ով անթերի է: Մենք ունենք նորովի, ամբողջությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի