Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպե՞ն
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ չի բացառում առաջիկայում Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: «Հնարավոր է, որ առաջիկայում ԱԳՆ մակարդակով հանդիպում լինի», – նշեց Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով՝ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիս ամսին: