14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«27 տարի ես դիակ եմ»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է ԱՄՆ։ «Ես պիտի գնամ մորս՝ Վարդիթերի մոտ, կարող եք զորակցել, հեգնել, դա արդեն որակի հարց է», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ 

«27 տարի ես դիակ եմ, ու մի օր կդառնամ դիակ, ես ներողության ակնկալիք չունեմ, ապրած կենա այն մարդն, ով անթերի է: Մենք ունենք նորովի, ամբողջությամբ նոր բանաձևով հանրության առջև ելույթ ունենալով միասին կանգնելու հրամայականը, «Ժառանգությունն» ընկել է, էտվում է, թոող ամեն մեկն այդպես լինի, երանի բոլոր կուսասկցություններն ունենային այնպիսի հնարավորություն, որ ձեր առջև հավաքվելով ասեին` մենք ենք մեղավորը»,-շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Հարցին, թե արդյոք Սեյրան Օհանյանը կմիանա իր արտախորհրդարանական պայքարին, նա պատասխանեց. «Եթե գեներալ Օհանյանը, Վարդան Օսկանյանը,. Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը, Արամ Սարգսյանը, Դաշնակցությունը , որոշ ՀՀԿ-ականներ և արտախորհրդարանական ուժերը ցանկանան նոր վիճակ ստեղծել մինչև ապրիլ, որ մեր երկիրը լինի հանրապետություն, մենք պատրաստ ենք»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ