17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Ինչպիսին է լինելու «Ոսկե ծիրանն» այս տարի. հետաքրքիր մանրամասներ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի կինոփառատոնը ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտա Հայֆիլմի լավագույն ժապավեններից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Համո Բեկնազարյանի «Խասփուշ» համր ֆիլմը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ […]

Ինչպես ազատվել ծխելու սովորույթից.բժիշկը մանրամասնում է/տեսանյութ/

«Եթե մարդը որոշում է թողնել ծխելը, ապա միայն ինքը կարող է իրեն օգնել: Նա պետք է ձեռքին ունեցած վերջին տուփը, անկախ քանի գլանակ կա մեջը՝ ճմռթի ու դեն նետի: Ծխելը հնարավոր է թարգել միայն կամային հատկանիշների շնորհիվ: Ծխելը ավելի շատ սովորություն է»,-այսօր՝ հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեդլայն» կլինիկայի փոխտնօրեն , «Երիտասարդ բժիշկների […]

«Միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների առևանգման և անօրինական ձերբակալման մասին հաղորդագրությունների վերաբերյալ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչի հայտարարությանը: «Լապշինի ձերբակալության և Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ում:

Հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն բնապահպան Սիլվա Ադամյանը և «Civil Voice» ՀԿ կամավոր Նաիրե Սահակյանը: ԹԵՄԱ՝ Երևանում հունիսի 5-ին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ իրականացրած բնապահպանական միջոցառումների ամփոփումը. բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները:

Մի քանի տարի առաջ Սեյրան Օհանյանը ոնց որ թե ուշքի էր եկել…Վովա Վարդանով

Ազատամարտիկ,  հետախույզ, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն այս պահին պատերազմի սրացման միտում չի տեսնում: «Ես տեսնում էի աշնանն ու գարնանն ակտիվանալու տեմպեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նշեց, որ ապրիլյան քառօրյայից հետո թե ՊՆ-ն, թե պետությունը վերջապես ձեռքները  տարան գրպաններն, ու այսօր մեծ քանակությամբ սարքավորումներ ունեն, որոնք անհնար է դարձնում գաղտնի մոտենալը դիրքապահին: Վովա Վարդանովը […]

Բանակն այն ոլորոտն է, որ լրիվ բաց լինել չի կարող. հոգեբան

«Բանակն այն ոլորոտն է, որ լրիվ բաց լինել չի կարող»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանն` ի պատասխան հարցին, թե արդյոք ճիշտ է Արցախի Պաշտպանության բանակի այն մոտեցումը, որ այսուհետ սահմանային իրադրության մասին մամլո հաղորդագրությունների տրման պարբերականությունն ամենօրյա չի լինում: «Ինչքան ինֆորմացիա ես ստանում, այնքան տագնապները քիչ են լինում, բայց եթե շաբաթը մեկ ենք ստանում […]

Հայկական գյուղմթերքը կհասնի էմիրաթական շուկա

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ջանֆիդա Ագրի Հոլդինգ ՓԲԸ տնօրեն Նորայր Աղայանը հունիսի 5-ին հուշագիր են ստորագրել: Փաստաթղթի նպատակը Հայաստանում արտադրվող գյուղմթերքի և այլ արտադրատեսակների արտահանումը և իրացումն է Մերձավոր Արևելքի շուկաներում, ինչպես նաև «հայկական արտադրանք» ապրանքանիշի ներկայացումը և առաջմղումը: Նախարար Կարայանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է, թե ինչ գործիքակազմով նախարարությունը […]

Խոշոր չափերով կաշառք ստացած նախկին պաշտոնյան կալանավորվել է

ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է Հրազդան ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն: Այսպես, հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Վ. Ա.-ն, Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի