26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպիսին է լինելու «Ոսկե ծիրանն» այս տարի. հետաքրքիր մանրամասներ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի կինոփառատոնը ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտա Հայֆիլմի լավագույն ժապավեններից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Համո Բեկնազարյանի «Խասփուշ» համր ֆիլմը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ այս ֆիլմի համար գրված կենդանի երաժշտության ուղեկցությամբ:

Փառատոնի փակման ֆիլմ է ընտրվել Ջո Բեռլինգերի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» ժապավենը, որի պրեմիերան տեղի է ունեցել այս տարի՝«Տրայբեկա» կինոփառատոնում:  Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են Հյու Հադսոնը (Մեծ Բրիտանիա), Սիռո Գեռան (Կոլումբիա), Ալեքսեյ Ֆեդորչենկոն (Ռուսաստան),  Իլդիկո Էնյեդին (Հունգարիա): Վավերագրական մրցույթի ժյուրին ներկայացնում են Յուջին Քորը (ԱՄՆ), Թոմ Ֆասարթը, Միքելանջելո Մեսսինան (Իտալիա), Գրիգոր Հարությունյանը (Հայաստան) եւ Միմի Գյորգովսկան (Մակեդոնիա): Հայտնի է նաեւ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի ժյուրիի կազմը՝ Մարիամ դ’Աբո (Մեծ Բրիտանիա), Դավիթ Սաֆարյան (Հայաստան), Յադվիգա Նովակովսկա (Լեհաստան), Գագա Չխեիձե (Վրաստան) եւ Յան Գերգեր (Գերմանիա):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ