16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Պարզաբանում՝ Կապանի օդանավակայանում մասնավոր թռիչք իրականացնելու վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով: Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը: Համաձայն սահմանված կարգի՝ […]

Ձերբակալվել է կաշառքի միջնորդություն կատարած անձը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք` կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ն. Ե.-ն: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց շրջանակներում […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին Ժամը  10.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքի, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պուգաչովան սրտի նոպա է ունեցել․ դուստրը պատմում է

Ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան սրտի նոպա է ունեցել ու տեղափոխվել հիվանդանոց։ Այդ տեղեկությունները հաստատել է նրա դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն։ Նա ասել է, որ մայրն անգամ իրենից է փորձել թաքցնել, որ հիվանդ է։  «Մայրս սրտի նոպա է ունեցել, բժիշկը Լոնդոնից ժամանել է ու նրան հոսպիտալացրել»,- ասել է Օրբակայտեն։   Պուգաչովայի բժիշկը՝ Ամիրան Շոթաեւիչը, ասել է, […]

Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը և ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ոճի պատասխանատու Արսեն Բադալյանը: «Նշված դեպքերի հետ Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի: Իրականությունը հետևյալն է. Միհրանի մեքենան տեխսպասարկման […]

Հարկայինը կզգուշացնի բիզնեսմեններին

ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվում է ներդնել Հորիզոնական մոնիթորինգի համակարգ, որը հարկային մարմնի և հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման նոր, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառված ձևաչափ է: Համակարգի նպատակն է բարելավել հարկային միջավայրը:   Համակարգի հիմնական առավելություններից է, որ հարկային մարմինը,  առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևում է նրա գործունեությանը և օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես […]

Վարդևան Գրիգորյանը՝ համայնքների խոշորացման օրինագծից

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը կարծում է՝ Կառավարությունը մի տեսակ շտապողականություն է դրսևորում համայանքների խոշորացման հարցում: «18 ծրագիր եք իրականացրել, որոնց արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն: Անձամբ եղել եմ մի շարք համայնքներում, մասնավորապես, Աշոցքում, որտեղ գրեթե ոչինչ չի փոխվել, մարդկանց  մեջ […]

Երեւանում դպրոցի բակում օձ է հայտնաբերվել

Հունիսի 8-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «Այբ» դպրոցի բակում՝ ջրի պոմպի մոտակայքում օձեր են նկատվել, որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նախագահը հանձնարարել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։ Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի