Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունններ: Ըստ «Habertürk» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: Թուրքական աղբյուրը չի հաղորդում, թե ինչ զինատեսակներ են օգտագործվելու համատեղ զորավարժությունների ընթացքում: Աղբյուր` Ermenihaber.am