«Նուբայի լեռներում մարդիկ միմյանց նկատմամբ բարյացակամ էին ու աղաթող»
«Ավրորա» 2017-ի մրցանակակիր Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինած հայ բժիշկները Սուդանից ՝ Նուբայի լեռներից Հայաստան են վերադարձել:
«Ցանկացած բժշկի համար դժվարությունը հիվանդի կորուստն է: Բերկրանքը, որ ապրում ես հիվանդի առողջանալուց հետո նրա առողջությունն է, որ ասում՝ շնորհակալ եմ բժիշկ: Երբ իրենց հարցնում ես «քեֆդ ոնց է», ինչն արաբերենից թարգմանած նշանակում է ինչպես ես, իրենք պատասխանում են՝ «թամամ», ինչը նշանակում է լավ եմ: Ցավոք սրտի, մենք կորուստ ունեցանք. մահացավ հրազենային վիրավորում ստացած անձ, որին ամբողջ թիմով վիրահատել ու կայքի համար պայքարել ենք, սակայն վիրահատական 3-րդ օրը մահացավ՝ ինտենսիվ թերապիայի բացակայության պատճառով»,- պատմեց բժիշկ Հայկ Հովհաննիսյանը:
Բժիշկ Գևորգ Ոսկանյանը նշեց՝ Նուբայի լեռներում մարդիկ միմյանց նկատմամբ բարյացակամ էին ու աղաթող:
«Բայց մեզ համար անհասկանալի է իրենց ապագան: Ճրագը չեն վառում ու թախտի տակ դնում, այդ լույսը պետք է տարածել, ես համոզված եմ, որ դրանից հետո մարդու կյանքում ինչ-որ կփոխվի»,- ընդգծեց բժիշկը: