01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2017

Մեկնարկեց քաղաքապետի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի ավագանիում մեկնարկեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: Այստեղ են նախագահ Սերժ Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ սրբազան Կճոյանը, պատգամավորներ, գործադիրի անդամներ վարչապետի գլխավորությամբ: Նախ հնչեց ՀՀ օրհներգը: Իսկ Տարոն Մարգարյանի երդումից հետո Սրբազանը հորդորեց բարին գործել բոլորի հանդեպ: «Լիահույս եմ, որ ձեր առաջիկա պատոնավարման տարիները կարժևորվեն բարի գործերով»,-ասաց նա՝ դիմելով քաղաքապետին: Ապա ելույթով հանդես […]

Ես բազմաթիվ երիտասարդների գիտեմ, որ հարուստ են. վարչապետը՝ Տարոնի հարստությունից ու իր հրաժարականից (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը դրական է գնահատում: Թեկուզ քաղաքում խնդիրներ կան, ըստ վարչապետի, բայց քաղաքապետը լավ է կատարում իր աշխատանքը: Այս մասին վարչապետը խոսեց այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում, որտեղ քիչ հետո տեղի է ունենալու քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հայտարարություններին, թե երիտասարդ քաղաքապետը բավական մեծ հարստություն […]

Հայրենասիրությունը իր բնույթը փոխել է. Արմեն Ավանեսյան /տեսանյութ/

Օրերս  Ծաղկաձորի գրողների տանը կայացավ երիտասարդ գրողների ամենամյա համաժողովը: Երիտասարդ գրողների քննարկումներին մասնակցում էին նաև ավագ սերնդի գրողներ, գրականագետներ: Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը պատրաստել էր զեկույց՝ «Հայրենասիրությունը երիտասարդ գրողների ստեղծագործություններում» թեմայով: Քննարկումն անցավ բավականին բուռն, քանի որ երիտասարդ գրաքննադատը բավականին լուրջ վերլուծության էր ենթարկել ներկայացված գործերը: «Երբ հայրենասիրական մոտիվներն ես փորձում գտնել ժամանակակից […]

Փաստի առաջ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այս մասին օրերս  Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները և այն տեղեկությունները,  թե Կարեն Կարապետյանը  առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Նախագահը շեշտել էր ՝ թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով  իրենց գիտեն՝ […]

Մակրոնի շարժումը հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում

Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը ամենից շատ ձայներն է հավաքել Ֆրանսիայում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտնում է РИА Новости-ն։ Մակրոնի կուսակցության օգտին քվեարկել է մասնակիցների 28.2%-ը: Երկրորդ տեղում են  հանրապետականները՝  15.8 տոկոս, երրորդը՝ նախագահի նախկին թեկնածու Մարին լը Պենի «Ազգային ճակատ»-ը՝ 12.2 տոկոս։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է 50%-ից […]

«Ելքը» կմասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը չի պատրաստվում բոյկոտել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ Henaran.am-ի հարցին, թե «Երկիր ծիրանին» բոյկոտում է, իսկ իրենք ինչպես են դրան վերաբերվում, խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ թեկուզ եւ այս նիստը կրում է արարողակարգային բնույթ, սակայն սա համարվում է ավագանու նիստ, եւ իրենք մասնակցում են ավագանու երկրորդ նիստին։  

Հայտնաբերվել է սնդիկանման զանգված /ֆոտո/

Հունիսի 11-ին, ժամը 15։23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բետոնե ծածկի տակ մեծ քանակությամբ սնդիկ կա. անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության ՃՔԿԻՄ բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս նախասրահի հատակի տակ […]

Մենք քաղաքապետ չունենք․ «Երկիր ծիրանի»-ն բոյկոտում է

Քիչ հետո Երեւանի քաղաքապետարանում կմեկնարկի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ Այստեղ ժամանել «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք առանձին նիստ են անելու եւ չեն մասնակցելու քաղաքեպետի երդմնակալության արարողությանը։ Նա նշեց, որ իրենք քննարկելու են մի շարք հարցեր, որոնց թվում՝ ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի […]

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա վիրավոր

Հունիսի 11-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի նախկին ՃՈ հենակետից մոտ 5 կմ դեպի Չարենցավան քաղաք հեռավորության վրա տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին. կա տուժած. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի