26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2017

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Ուրազաեւը կշարունակի երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանն ուղղված իր գործունեությունը: Նա բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է բարեկամությունը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել […]

Փոքրիկին բուժման համար վերականգնողական բուժում է անհրաժեշտ (տեսանյութ)

Արտաշատցի Կարեն Ստեփանյանը ծնվել է 2006 թվականին: Հիվանդանոցից դուրս է գրվել որպես առողջ նորածին: Մեկ տարի ութ ամսականում ծնողները երեխայի մոտ խնդիրներ են նկատում, դիմում են բժիշկի, պարզվում է փոքրիկը ծնվել է ՄՈՒԿ ախտորոշմամբ: Տղան արդեն 11 տարեկան է, սակայն ինքնուրույն գրեթե ոչինչ չի անում: Ծնողները երեխային մշտական պահում են բժիշկների հսկողության ներքո, նկատելի է […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ

Հունիսի 6-ից 7-ը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Նախարար Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կանցկացվեն հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչպես նաև հայ-իտալական […]

Մեր ագահությունը սահման չունի. բնապահպաններ

Բնապահպան Մովսես Մանուկյանն ասում է, որ  այսօր Հայաստանում բնությանը թիվ մեկ վնասը հասցնող ոլորտը հանքարդյունաբերությունն է, իսկ որպես ապացույց մատնացույց է անում  Ամուլսարի հանքավայրը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Իսկ մեկ այլ բնապահպան` Կարինե Դանիելյանն էլ հավելեց, որ հանքարդյունաբերությունից տուժել են հատկապես Լոռին և Սյունիքը: Մահացության ամենաբարձր մակարդակը, ըստ այդմ, գրանցվել է հենց […]

Ինչպիսին է լինելու «Ոսկե ծիրանն» այս տարի. հետաքրքիր մանրամասներ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի կինոփառատոնը ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտա Հայֆիլմի լավագույն ժապավեններից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Համո Բեկնազարյանի «Խասփուշ» համր ֆիլմը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ […]

Ինչպես ազատվել ծխելու սովորույթից.բժիշկը մանրամասնում է/տեսանյութ/

«Եթե մարդը որոշում է թողնել ծխելը, ապա միայն ինքը կարող է իրեն օգնել: Նա պետք է ձեռքին ունեցած վերջին տուփը, անկախ քանի գլանակ կա մեջը՝ ճմռթի ու դեն նետի: Ծխելը հնարավոր է թարգել միայն կամային հատկանիշների շնորհիվ: Ծխելը ավելի շատ սովորություն է»,-այսօր՝ հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեդլայն» կլինիկայի փոխտնօրեն , «Երիտասարդ բժիշկների […]

«Միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների առևանգման և անօրինական ձերբակալման մասին հաղորդագրությունների վերաբերյալ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչի հայտարարությանը: «Լապշինի ձերբակալության և Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ում:

Հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն բնապահպան Սիլվա Ադամյանը և «Civil Voice» ՀԿ կամավոր Նաիրե Սահակյանը: ԹԵՄԱ՝ Երևանում հունիսի 5-ին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ իրականացրած բնապահպանական միջոցառումների ամփոփումը. բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի