ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը: ԱԱԾ կենտրոնից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երեւան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին եւ հայտնել, թե իբր […]