20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Պատգամավորի պաշտոնը չի զիջում նախարարի պաշտոնին. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նորընտիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իրեն տեսնում է Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նշենք, որ այսօր առաջին անգամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում էր:

Henaran.am-ի հարցին, թե նախկինում նախարարի աշխատանքից հետո պատգամավորի աշխատանքը այսպես ասած պաշտոնի իջեցում չի համարում, նա պատասխանեց. «Բացարձակ: Պաշտոնի իջեցման խնդիր չկա: Նախարարն այս երկրում իր անելիքներին ու սահմանադրական գործառություներն ունի, Ազգային ժողովի պատգամավորն՝ իր: ԱԺ պատգամավորի պաշտոնը չի զիջում նախարարի պաշտոնին: Բացի այդ պաշտոնը կարևոր չէ, կարևորը հանրությանը ծառայելն է»:

Դիտարկմանը, թե նախարարի պաշտոնում կարճ աշխատեց, հնարավո՞ր է, որ մանդատից էլ հրաժարվի որոշ ժամանակ հետո, նա արձագանքեց. «Ես իմ գործառույթներն իրականացնելու եմ օրենքի տառին համապատասխան, և եթե իմ քաղաքական ղեկավարությունը գոհ լինի իմ գործունեությունից, ես կշարունակեմ»:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա պատգամավորն ընդգծեց, որ իրենք դաշինքում ամեն ինչ հարթ ու հանդարտ է, խնդիրներ այլևս չկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ