25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շահագրգռված է

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հայաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ Երևան կատարած այցի շրջանակներում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևան կատարած այցի ընթացքում:

 «Ես օգտակար քննարկումներ ունեցա նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ՝ Հայաստան և ԵԱՀԿ շարունակական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ 2017թ. օգոստոսի 31-ից երևանյան գրասենյակի գործունեության դադարեցմանն ի հաջորդում», – ասաց Զանիեն:

 ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ իր այցը Երևան նշան է ԵԱՀԿ շահագրգռվածության՝ շարունակելու կազմակերպության ներգրավվածությունը Հայաստանի հետ ԵԱՀԿ առկա հանձնառություններին համահունչ՝  անվտանգության բոլոր երեք չափումներում՝ ռազմա-քաղաքական, տնտեսական և բնապահպանական և մարդու իրավունքների:

 «Ես կցանկանայի ականատես լինել գրասենյակի ձեռքբերումների հնարավորինս պահպանմանն ու խրախուսմանն», – ընդգծեց Զանիեն:

 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հաջորդում է ամիսներ տևած բանակցություններին և լայնածավալ ջանքերին՝ ԵԱՀԿ 2016թ. Գերմանիայի նախագահության և ներկայիս՝ Ավստրիայի նախագահության կողմից գործադրված՝ հանգուցալուծելու գրասենյակի մանդատի երկարաձգման հետ կապված փակուղին:

 

Զանիեն այցելեց երևանյան գրասենյակ՝ հանդիպելու աշխատակազմի հետ և պատվելու նրանց նվիրվածությունն ու բարձր մակարդակի մասնագիտական աշխատանքը:

 

2000թ. հիմնադրումից ի վեր՝ Երևանյան գրասենյակի գործունեությունն ի թիվս այլոց ներառել է՝ աջակցություն ոստիկանության բարեփոխումներին, աջակցության ազգային օրենսդրության և կանոնակարգերի բարեփոխման ջանքերին՝ ներգործելու ձեռնարկատիրական գործունեությանն ու քաղաքացիների առօրյա կյանքին: 2006թ. ստեղծվել է ծրագրերի իրականացման ներկայություն Սյունիքի մարզում՝ նպաստելու կայուն զարգացմանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ