Քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալաների աճին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում իրանական կապիտալի ներգրավումը ևս նոր […]