ԿԲ-ն նոր դրամներ կդնի շրջանառության մեջ
«Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:
Նախատեսվում է անցում կատարել թղթադրամի պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշերի:
«Նոր տիպի դրամներն ունեն երկու տիպի պաշտպանիչ հատկանիշներ՝ երկարակյաց են, իսկ մաշվածությունը ցածր է: Բացի դրանից՝ խնայողական ռեժիմի համար են»,- նշեց բանախոսը՝ շեշտելով՝ երբ նման որոշում լինի,. բնականաբար, աստիճանաբար ընթացքում եղած մաշվածները կփոխարինվեն նոր դրամներով:
«Ռուբլուն անցնելու վերաբերյալ հայտարարությունները հեռու են իրականությունից, որին մենք հումորով ենք վերաբերում և Ձեզ էլ խորհուրդ կտամ»,- եզրափակեց Մհեր Աբրահամյանը: