26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խորովածի պատվին կպել են»

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, մամուլում, հասարակության որոշակի շրջանակներում լայն քննադատության ալիք է բարձրացել հայկական խորովածի նկատմամբ։ Մենք խիստ մտահոգված ենք մեր ազգային ժառանգության նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքից։ 

Խորովածն ազգային արժեք է, ազգային դաստիարակության անբաժանելի մասը, հայ մանուկներն իրենց դաստիարակության զգալի մասը ձեռք են բերում մանղալի կողքին. կարելի է նույնիսկ ասել, որ հայ տղաները ծնվում են շամփուրը ձեռքին։ Վերջիվերջո, խորովածը հայու գենի սնուցման հիմնական աղբյուրն է: 

Եվ այսօր, խորովածի համար այս օրհասական օրերին, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայկական խորովածին և պատրաստ ենք շամփուր բարձրացնել խորովածի պատվին ոտնձգության փորձ անողների դեմ։  Ավելին, մենք սպառնում ենք լյուստրացիայի ենթարկել այն բոլոր երեսպաշտներին, ովքեր հրապարակավ պախարակում են խորովածը, բայց նաև մենք գիտենք, որ նրանք դավադրաբար հաճախակի ճաշակում են այն։

Եվ որպեսզի մեր ուղերձը մերկապարանոց չհնչի, մենք հայտարարում ենք, որ մինչև հունիսի 10-ը, բոլոր նրանք, ովքեր կպատվիրեն խորոված menu.am-ից, կնկարեն խորովածը, կնշեն Menu.am էջը և #savekhorovats, հեշթեգով կտեղադրեն նկարը սոցիալական ցանցերում՝ հրապարակային կերպով պաշտպանելով խորովածի պատիվը, կստանան խորովածի գումարի 50%-ը որպես բոնուս: 

Որոշ “գրանտակեր” ՀԿ֊-ներ, ովքեր սնվելով արևմտյան տարբեր խոհանոցներից, փորձում են սեզոնից առաջ դիվերսիա կազմակերպել հայկական խորովածի դեմ: Չենթարկվե՛նք սադրանքների: Պահպանե՛նք մեր ազգային արժեքները և բարձր պահե՛նք խորովածի պատիվը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ