09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին. վարչապետը՝ նախարարին

Կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխությունների կատարելու մասին որոշումը: նախարարն ասաց, որ առաջարկվում է գնման գործընթաց իրականացնելու վերաբերյալ նախագիծն ընունել, որպեսզի լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական  պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների ձեռքբերումն իրացվի, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]

Դոլարն ու եվրոն էժանացել են

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480 ՀՀ դրամ նվազագույն և 481 առավելագույն փոխարժեքով, վաճառվում 483 դրամ նվազագույն և 484 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 534  ՀՀ դրամ նվազագույն և 538  առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 542 ՀՀ դրամ նվազագույն և 546 առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8.40  ՀՀ դրամ նվազագույն և 8.51 […]

Ամառային զորակոչ անցկացնելու որոշում ընդունվեց

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մայիսի 15-ի «2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» որոշումը՝ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց ամառային զորակոչ կազմակերպելու մասին: 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվեց ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը: Զորակոչն անցակցվելու է մայիս-հուլիս […]

Կարգ ու կանոն կբերեն. վարչապետը տարբերվող մոտեցում է առաջարկում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին: Նա նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այս ծրագրի գործողությունների միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սաիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի քսանյոթին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ: «Այս ծրագրի մեջ մենք […]

Ազգային ժողովը արտահերթ ևս մեկ նիստ կգումարի

Ազգային ժողովում հունիսի 8-ին ժամը  11-ին արտահերթ նիստ կգումարվի. այս որոշումն ընդունեց այսօր Կառավարությունը հերթական նիստի ժամանակ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրակարգում ընդգրկված են «Հանրային ծառայությունները կարգավորելու» մասին օրենքում փոփոխություններ կատարելու, համայնքների խոշորացման, պետական գույքի մասնավորեցման  2017- 2020 թվականների ծրագիրը, ինչպես նաև  «Ազդարարման համակարգի մասին» հարցը:

Միասնական ոճ է պետք. վարչապետը պահանջում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Կառավարության այսօրվա նիստի հանձնարարականներից մեկը շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու մասին էր: Նա հիշեցրեց մարտի 23-ի հանձնարարականը և նշեց, որ այստեղ դեռ անելիքներ ունեն: «Քաղաքաշինության, ճարտարապեության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ , մոտեցում՝ հատկապես շենքերի տանիքների մասով՝ ձև, նյութ, գույն […]

Մի շարք հանձնարարականներ Արման Սահակյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց, որ կարևորագույն խնդիրներից մեկը պետական գույքի արդյունավետ կառավարումն է: Նա նշեց, որ օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի կազմակերպման, կոմիտեի կողմից իրենց վերապահված գործառույթներն արդյունավետ  կազմակերպվելու գործիքակազմի թերություններ են առկա: «Արձանագրվել է, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում այս ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպություններին փորձն ու ներուժը»,-նշեց վարչապետն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի