20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մի շարք հանձնարարականներ Արման Սահակյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց, որ կարևորագույն խնդիրներից մեկը պետական գույքի արդյունավետ կառավարումն է: Նա նշեց, որ օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի կազմակերպման, կոմիտեի կողմից իրենց վերապահված գործառույթներն արդյունավետ  կազմակերպվելու գործիքակազմի թերություններ են առկա:

«Արձանագրվել է, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում այս ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպություններին փորձն ու ներուժը»,-նշեց վարչապետն ու սրանից ելնելով հանձնարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արմեն Սահակյանին մեկ ամսվա ընթացքում քննարկելով շահագրգիռ պետական մարմինների հետ Կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, վերլուծություն և դրա հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշմամբ կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի վերաբերյալ նախագիծ:

Վարչապետն ընդգծեց, որ հարկ է օգտագործել պետական գույքի ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպությունների ներուժը, նաև կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, ինչպես նաև պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսել:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարին նա հանձնարարեց պետական գույքի օտարումն էլեկտրոնային աճուրդով իրականացնելու և պետգույքի հաշվառման համապատասխան համակարգերն արդիակացնելու համար համապատասխան միջոցների հագեցման ծրագիր ներկայացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ