Թուրքմենստանը հետաքրքրված է ԱԳԼՃԿ-ների հայաստանյան փորձով
Թուրքմենստանը հետաքրքրված է գազով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հայաստանյան փորձով։ Վերջերս այդ երկիր ՀՀ վարչապետի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով՝ Հայաստան է ժամանել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի պատվիրակությունը։ Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև գազալցակայանների համար սարքավորումներ արտադրող տեղական ընկերությունների ներկայացուցիչների […]