26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին. վարչապետը՝ նախարարին

Կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխությունների կատարելու մասին որոշումը: նախարարն ասաց, որ առաջարկվում է գնման գործընթաց իրականացնելու վերաբերյալ նախագիծն ընունել, որպեսզի լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական  պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների ձեռքբերումն իրացվի, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով հաշմանդամներին մատուցվող ծառայությունները ժամանակին և անհրաժեշտ ծավալներով իրականացնելու համար է: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է եղել, քանի որ այս գործընթացն իրականացնող կազմակերպություններից մեկի կողմից այս որոշումը բողոքարկվել է, դա քննվում է դատական մարմնում, և չկա վստահություն, որ բողոքարկումներ նորից չեն լինի: Հարցով նախարարն առաջարկում էր թույլ տալ գոնե ամենակարևոր չափաքանակի մասով թույլ այս ձևաչափով գնումը կազմակերպել մինչև վերջնական որոշման ընդունում:

«Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվե՞լ են»,-հարցրեց վարչապետը: Նախարարի ԺՊ-ն  դրական պատասխան տվեց,հետեւեց կառավարության ղեկավարի հարցը` այդ դեպքում ինչու ենք հասել այս վիճակին:

«Քանի որ բողոքարկումների ընթացակարգ է գնացել մասնակիցների կողմից 51 չափաբաժնի վերաբերյալ»,-ասաց Ասատրյանը:

Վարչապետն էլ նետեց, թե եթե ամեն տարի նման պատկեր լինի, մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները:

Որոշումն ընդունվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ