Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը․ Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները՝ նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ «Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր […]