21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարեգործությունն ու դրական փոխհատուցումները նպաստում են «յոլա գնալուն»

«Մարդասիրական գործունեության հանդեպ անտարբերությունն այսօր ավելի էական է դարձնում բոլոր ոլորտներում ներգրավման անհրաժեշտությունը»,-այսօր «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքների ներկայացման և քննարկման ժամանակ ասաց «Ավրորա» մյարդասիրական նախաձեռնության և UWG Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Այնուամենայնիվ, այս բացասական երևույթին հակակշռում է հումանիտար գործունեության և փախստականների ճգնաժամում անհատական ազդեցություն ունենալու` երիտասարդների դրական  վերաբերմունքը: Բոլորս պետք է կրթենք և ոգևորենք երիտասարդներին ողջ աշխարհում, որպեսզի նրանք ոչ միայն հասկանան արդյունավետ ազդեցության կարողությունն, այլև ոգեշնչվեն ու գործեն»,-հավելեց նա:

«Այս տարվա «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը մղում են շարունակելու իր առաքելությունն ու աջակցելու այն մարդկանց, ովքեր կյանք ու հույս են տալիս մարդկությանը: 2017 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից յուրաքանչյուրը հրաշալի օրինակ է այն խորը և արդյունավետ ազդեցության, որ անհատը կարող է ունենալ ողջ աշխարհի վրա»,-ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Իսկ ավելի վաղ ելույթով Ռուբեն Վարդանյանը հադես էր եկել Հայաստանի ապագայի վերաբերյալ անցկացվող երկօրյա գիտաժողովին: Նա հիշեցրեց, որ իրեն խորհուրդ չէին տալիս Դիլիջանի դպրոցը կառուցել, սակայն այն հաջողություն ունի, և ինքն ավելի ուրախ կլինի, որ ադրբեջանցի երեխաներն էլ գան, սովորեն դպրոցում, քանի որ մի օր է գալու, երբ մենք նորից միասին խաղաղ ապրելու ենք:

«Մեր այսօրվա տեսլականն է՝ հայ ազգը, որն ապրում է Հայաստանում առողջ, լավ կրթված, ստեղծագործում է, զբաղվում գիտությամբ և նորարարությամբ շատ արդի և պրոֆեսիոնալ էկոհամակարգում, որը ներառում է ենթակառուցվածքներ, օրենսդրություն և շրջակա միջավայր՝ Հայաստանը դարձնելով ազգամիջյան կապերի և շփումների հանգույց՝ պահպանելով ազգային ինքնությունը»,- նշեց Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանն ասաց նաև, որ բարեգործությունն ու դրական փոխհատուցումները սպանում են Հայաստանի ապագան ու նպաստում «յոլա գնալուն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ