09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Մարդիկ ունակ չեն մարդկանց կառավարելու

Մարդն արարված է որպես հակասական հատկությունների ամբողջություն: Պատմությունն ապացուցողաբար ցուցանում է, որ իրոք այն զարգանում է ամենաժխտական ուղով, այսինքն՝ կամ մարդն ի վիճակի չէ այն ղեկավարելու, կամ, այն ղեկավարելով, ունակ է միայն այն նետելու ամենասարսափելի ու անցանկալի ուղու վրա: Մարդիկ ունակ չեն մարդկանց կառավարելու: Նրանք ունակ են սոսկ կործանելու: Եվ նյութապաշտությունը` ապերասան ու լկտի, բերում […]

Քրիստոսի համբարձումը երեք նշանակություն ունի

«Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադաձան Երուսաղեմ»: (Ղուկաս 24:51-52) Քրիստոսի համբարձումն առաքյալների համար երեք նշանակություն ուներ. ա. Այն նշանակում էր՝ վերջ։ Ավարտվեցին Տիրոջ երկրային կյանքի հրաշալի տարիները, բայց իրենք շարունակում են կապված մնալ Նրա հետ, Ով դուրս է ժամանակից ու […]

Ինչպես են նշել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնության 3-ամյակը /ֆոտո/

3 տարի առաջ մայիսի 24-ին հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացան։ Հարսանիքը Ֆրանսիայում էր, այն բավական երկար ժամանակ քննարկվում էր։ Եւ նախօրեին զույգը նշել է հարսանիքի 3-ամյակը։ Նրանք ռոմանտիկ ժամադրություն են ունեցել, հետո էլ արխիվային լուսանկարներ հրապարակել։ Զույգի ժամադրությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Իսկ ավելի ուշ Քիմը լուսանկարներ է տեղադրել համացանցում՝ իր […]

ՀՀԿ-ում անհաշտությո՞ւն կա

Պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին, «թվացյալ և շինծու» են բոլոր այն հայտարարությունները, ըստ որոնց՝  որոշ ՀՀԿ-ականների միջև հարաբերությունները լարված են:  Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը: «Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն. այն  մեկ քաղաքական թիմ է, ուստի մեր կուսակցության […]

Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով:

Շարմազանովը շնորհավորեց Մխիթարյանին

   «Մինչ նիստին անդրադառնալը՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս. այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը: Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, Առաքելական եկեղեցու բոլոր զավակներին, բոլորիս ցանկանում եմ առողջություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն», – այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը ջերմորեն շնորհավորեց նաև Հենրիխ Մխիթարյանին:  «Երեկ […]

Դիրքեր հաց տանող զինվորի ընտանիքը ծայրահեղ վիճակում է. բացառիկ հարցազրույց /տեսանյութ/

Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքին… «Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի,  տղաս մտքին ինչ դներ պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1-ին դիրքից իջավ , բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի , որ իմանամ ` […]

13-ամյա տղան Դավիթաշենի կամրջից ցած է ընկել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել, գրում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղա է, ում ինքնությունը պարզվում է:  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հրամանագրեր է ստորագրել և նախարարներ նշանակել: Համաձայն ՀՀ նախագահի հրամանագրերի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի