05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քրիստոսի համբարձումը երեք նշանակություն ունի

«Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադաձան Երուսաղեմ»:

(Ղուկաս 24:51-52)

Քրիստոսի համբարձումն առաքյալների համար երեք նշանակություն ուներ.

ա. Այն նշանակում էր՝ վերջ։ Ավարտվեցին Տիրոջ երկրային կյանքի հրաշալի տարիները, բայց իրենք շարունակում են կապված մնալ Նրա հետ, Ով դուրս է ժամանակից ու տարածությունից։

բ. Միևնույն ժամանակ այն սկիզբ էր։ Աշակերտներն ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ, քանի որ գիտեին, թե այլևս ոչինչ իրենց չի կարող բաժանել Տիրոջից։

գ. Համբարձումն աշակերտներին տվեց վստահություն. ունեն բարեխոս ոչ միայն երկրի վրա, այլև երկնքում։ Կարծում եմ հրաշալի է այն գիտակցումը, որ երկնքում էլ մեզ սպասում է նույն ներողամիտ ու ողորմած Քրիստոս։

Տարածված կարծիք է, որ եթե Քրիստոս մնար և չհամբարձվեր երկինք, այսքան աղետներ ու չարիքներ չէին լինի: Բնական է, որ ավելի հեշտ է Քրիստոսին տեսնել ֆիզիկական զգայարաններով, քան փնտրել մեր սրտերում: Սակայն սա այն է ինչ մեզանից պահանջում է մեր հավատքը: Չէ՞ որ պատասխանատու հանգամանք է, ամեն մարդու հետ շփվելիս, գիտակցել, որ իր մեջ Աստված է բնակվում:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ