21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում է ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ: ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը եւ կնքման ընթացակարգերի հետագա կատարմանը վերաբերող հարցեր: Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել հիշյալ Համաձայնագրում եւ դրա Հավելվածում, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը: Համաձայնագիրը կարգավորվում է մի Կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս Կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության հետ կապված այլ հարցեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ