26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2017

Վարդգես Գասպարին պառկել է ընտրատեղամասի դիմաց (տեսանյութ)

Երևանի 9/23 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հարվածել է «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնող , ակտիվիստ Վարդգես Գասպարիի տեսախցիկին: Վերջինս էլ ի նշան բողոքի ալիքի` հերթական անգամ պառկել է գետնին: Վարդգես Գասպարին նման կերպ է անցկացնում իր բողոքի ցույցերը:

Նոր խախտումներ են արձանագրվել

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնության դիտորդները գրանցել են 8 ընտրախախտում:  Ներկայացնում ենք խախտումները ժամը 13:00-ի դրությամբ. 9/16 12:55:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն և դիտորդի իրավունքների սահմանափակում «Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդը 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/16 […]

Մեր Զինված ուժերը լռեցրել են հակառակորդին. նախարար

«Երեկ ցերեկը եղել է որոշակի լարում: Մեր Զինված ուժերը անմիջապես պատասխանել են, արձագանքել են և լռեցրել են հակառակորդին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս պահին իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, և հարաբերական անդորր է»- հավելեց Վ. Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս օրերին ավելի լարված է իրավիճակը սահմանին:

Այդպես էլ մարդ չդարձաք

Եթե այսօր ընտրությունենր են, դա նշանակում է, որ մարդիկ գնում են ընտրելու: Եթե ընտրատեղամասում շատ մարդ կա, դա նշանակում է, որ մարդիկ եկել են ընտրելու, ոչ թե իրենց հոտերով են բերել, ինչպես մի չկայացած ընդդիմագրգիռ աշխուժակ էր փորձում ինքնահաստատվել՝ նման բան ասելով: Ու եթե այդ մարդիկ ընտրեն Տարոն Մարգարյանին, դա կնշանակի, որ Տարոն Մարգարյանն ուղղակի […]

Սարքերն անխափան են աշխատում. հանձնաժողովի նախագահ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված 4/53 ընտրական տեղամասում  2 հազար ընտրողից՝ ժամը 10-ի դրությամ  ընտրել էր 50-ը: Լրագրողների հետ զրույցում,  4/53 տեղամասի նախագահ Վերոնիկա Բայունցը նշեց, որ տեղամասը բացվել է ժամանակին և օրվա ընթացքում հնարավոր է ընտրողների ակտիվությունը ավելանա: «Մատնահետքեր վերցնող սարքերը աշխատել են անխափան, մենք էլ անընդհատ հետևում ենք»,-նշեց հանձնաժողովի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում:

Որևէ մեկը չի կարող իմ 2 որդիներին տհաճ խոսակցությունների մեջ դնել. Գ. Սահակյան

«ՀՀԿ-ում չի քննարկվել Ազգային ժողովի նախագահի հարցը, կքննարկենք մայիսի 16-ին կամ 17-ին»,-այսօր քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու որդին` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արմեն Սահակյանը վայր դրեց մանդատը, և արդյոք լուրերը, թե որոշված է, որ նույն ընտանիքից 2 հոգի […]

Ընտրություններին մասնակցությունը՝ 11․00-ի դրությամբ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա ԳալստյանըՆերկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների՝ ժամը 11:00 ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ: Այդ ժամի տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 94,256, որը կազմում է ընտրողների 11,19 տոկոսը: Ահա ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների. Աջափնյակ  – 12,52 տոկոս Ավան – 17,40 տոկոս […]

Վստահված անձն ահազանգում է․ քվեարկում են գունավոր գրիչներով

Շենգավիթ համայնքում գտնվող 8/16 ընտրատեղամասում լարվածություն է ստեղծվել։ «Ելք» դաշինքի վստահված անձ Վահե Հայրումյանն ընդգծեց, որ նկատել է, թե ինչպես են ընտրողները գունավոր գրիչներով մտնում քվեախցիկ։ Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս նկատեցիք գրիչները, վստահված անձը նշեց․ «Եթե կիպ շալվարներ են հագնում, երեւում է։ Բացի այդ, ծոցագրպաններից էլ երեւացին այդ գրիչները»։ Վահե Հայրումյանն ընդգծեց, որ խոսքը մեկ կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի