04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2017

Ֆրանսիայում մեկնարկել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը /տեսանյութ, ուղիղ/

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Այն տեղի է ունենում Ելիսեյան պալատում։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահին՝ 39-ամյա Էմանուել Մակրոնին այստեղ դիմավորել է դեռեւս գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ նրան հանձնելու նախագահի պարտականությունները։

Ստացվեց. Սերժ Սարգսյանի ընտրությունը /ֆոտո, տեսանյութ/

Քիչ առաջ Երեւանի 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։ Այս անգամ մատնահետքի նույնականացման սարքը հեշտորեն ճանաչեց նախագահի մատնահետքը։ Քվեարկելուց հետո հարցին, թե ինչ փոփոխություններ կլինեն, եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի քաղաքապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ավելի լավ Երեւան կլինի»։ Իսկ թե հանուն ինչի քվեարկեց, նախագահն ասաց․ «Հանուն լավ […]

Եւ դու սկսում ես զգալ մի այնպիսի խաղաղություն

Քո աղոթքը վարժության կարիք ունի: Եթե միշտ անդադար կրկնես աղոթքը այն կդառան բարի սովորությունը: Հետո սովորությունը դառնում է բնական: Երբ դու Աստծուն դիմես բնականորեն քո ամբողջ սրտով, աղոթքն ինքն իրեն կսկսի բխել, նույնիսկ երբ սիրտդ չի ուզում: Ու Աստուծո շնորհն օգնում է և դու սկսում ես զգալ մի այնպիսի խաղաղություն ու սրտի ուրախություն, որ այս […]

Տարոն Մարգարյանը հավատում է /տեսանյութ/

Քիչ առաջ Երեւանի Ավան վարչական շրջանի 1/19 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը։  Նա տեղամաս էր եկել մոր, տիկկնոջ եւ զավակների հետ։ Տարոն Մարգարյանը նշեց, որ քվեարկելու է հանուն Երեւանի եւ հավատում է, որ կրկին կվերընտրվի եւ ներկայացրած ծրագիրն իրականություն կդարձնի։ Արձագանքելով հարցին, թե «Ելքը» հրապարակել է ցուցակներ, որտեղ […]

Ռազմական գործողությունները Արցախի սահմանին ակտիվանալու են

Ադրբեջանի միջազգային պետական բանկը, չկարողանալով կատարել պարտավորությունները, հայտարարել է սնանկության մասին։ Սրան հաջորդելու է Ադրբեջանի ֆինանսական համակարգի շղթայական փլուզումը։ Արդյունքում առաջիկա ամիսիներին ակտիվանալու են ռազմական գործողությունները Արցախի սահմանին, ինչպես եղավ նավթի գների նվազման արդյունքում Ադրբեջանի տնտեսության անկման ժամանակ։ Մեսրոպ Առաքելյան

ՄԻՊ-ն աշխատում է շուրջօրյա ռեժիմով

Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով:   Վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագարձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116 100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով:    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մատնահետքերը ճանաչվել է․ ինչ է կատարվում նախագահների ընտրատեղամասում

Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում, որտեղ տեղակայված է 9/18 ընտրատեղամասը, քվեարկողների ակտիվություն դեռ չի նկատվում։ Henaran.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց հանձնաժողովի նախագահ Սոֆյա Յուրդեկյանը։ Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ սովորաբար այս ժամերին արդեն բավականին շատ են լինում քվեարկողները, սակայն այս անգամ այդպես չէ։ Հանձնաժողովի անդամների մեջ կան ներկայացուցիչներ «Դաշնակցությունից», «Ժառանգությունից», ՀՀԿ-ից։ Առավոտյան միջազգային […]

ԿԸՀ-ն՝ Փոստանջյանի հայտարարության մասին

Քիչ առաջ  ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում   ՀՀ ԿԸՀ անդամ Նունե  Հովհաննիսյանը նշեց՝ այս պահի դրությամբ՝  Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում  գրանցվել է կրկնակի գրանցման հինգ փորձ, ինչը եղել է մասնագետների անուշադրության հետևանքով: Նունե Հովհաննիսյանը վստահեցրեց՝  մասնագետները ուշի ուշով հետևում են, որ ընտրատեղամասերում  տեխնիկական սարքերը աշխատեն  հնարավորինս անխափան: Վերջինս նշեց՝ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ այս անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի