20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մատնահետքերը ճանաչվել է․ ինչ է կատարվում նախագահների ընտրատեղամասում

Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում, որտեղ տեղակայված է 9/18 ընտրատեղամասը, քվեարկողների ակտիվություն դեռ չի նկատվում։ Henaran.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց հանձնաժողովի նախագահ Սոֆյա Յուրդեկյանը։

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ սովորաբար այս ժամերին արդեն բավականին շատ են լինում քվեարկողները, սակայն այս անգամ այդպես չէ։

Հանձնաժողովի անդամների մեջ կան ներկայացուցիչներ «Դաշնակցությունից», «Ժառանգությունից», ՀՀԿ-ից։

Առավոտյան միջազգային դիտորդներն էլ են այստեղ եղել։ 1665 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել է 205-ը։

Հարցին, թե արդյոք նորմալ աշխատում են մատնահետքերը նույնականացնող սարքերը, նա դրական պատասխանեց։ Դիտարկմանը, որ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ժամանակ այս նույն ընտրատեղամասում սարքը չէր կարողանում կարդալ նախագահ Սարգսյանի եւ առաջին նախագահի մատնահետքերը, Սոֆյա Յուրդեկյանն արձագանքեց․

«Հիմա չգիտեմ ինչպես կլինի, բայց մինչեւ հիմա բոլորը ճանաչվել է, սարքերի հետ կապված խնդիր չի եղել։ Տեսախցիկներն էլ նորմալ աշխատել են, խնդիրներ չեն եղել, բողոքներ չեն եղել»։

18471485_1303699529678527_398868649_n18471249_1303699399678540_1068466821_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ