Ընտրություններին մասնակցությունը՝ 11․00-ի դրությամբ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա ԳալստյանըՆերկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների՝ ժամը 11:00 ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:
Այդ ժամի տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 94,256, որը կազմում է ընտրողների 11,19 տոկոսը:
Ահա ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ – 12,52 տոկոս
Ավան – 17,40 տոկոս
Արաբկիր – 8,67 տոկոս
Դավթաշեն – 12,3 տոկոս
Էրեբունի – 12, 15 տոկոս
Կենտրոն- 8,32 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա – 9,91 տոկոս
Նոր Նորք – 10,38 տոկոս
Նորք Մարաշ 12,42 տոկոս
Շենգավիթ – 14, 92 տոկոս
Քանաքեռ –Զեյթուն 7,63 տոկոս