01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վստահված անձն ահազանգում է․ քվեարկում են գունավոր գրիչներով

Շենգավիթ համայնքում գտնվող 8/16 ընտրատեղամասում լարվածություն է ստեղծվել։ «Ելք» դաշինքի վստահված անձ Վահե Հայրումյանն ընդգծեց, որ նկատել է, թե ինչպես են ընտրողները գունավոր գրիչներով մտնում քվեախցիկ։

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս նկատեցիք գրիչները, վստահված անձը նշեց․

«Եթե կիպ շալվարներ են հագնում, երեւում է։ Բացի այդ, ծոցագրպաններից էլ երեւացին այդ գրիչները»։

Վահե Հայրումյանն ընդգծեց, որ խոսքը մեկ կամ երկու դեպքի մասին չէ։ Նկատել է նմանատիպ ավելի քան 15 դեպք։

Վստահված անձը նշեց, որ քիչ առաջ ընտրողներից մեկը դուրս եկավ քվեախցիկից եւ ծրարի մեջ չէր դրել քվեաթերթիկը։

«Ես տեսա, որ նա գունավոր գրիչով քվեարկել էր 3-րդ համարի օգտին»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ