Քաղաքացուն առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով 07.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ Ռազմիկ Հովհաննիսյանն ու Գոռ Չոբանյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բացահայտ առևանգել են նույն քաղաքի բնակիչ Էդվարդ Սարիբեկյանին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: […]