25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտրողների 61.2 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Տարոն Մարգարյանին․ Gallup

Gallup International Association-ի կողմից Երևանում ապրիլի 12-20-ը 1044 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքներով՝ ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ ընտրողների 61.2 տոկոսը, Նիկոլ Փաշինյանին՝ 11.5 տոկոսը, Զարուհի Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նա նշեց, որ հարցվածների  62.3 համոզմունք է հայտնել,ո ր հենց Տարոն Մարգարյանն է ունակ լուծել Երևանի առջև ծառացած հիմնախնդիրները: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահություն է հայտնել հարցվածների 12.1, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ՝4.2 տոկոսը:

Հարցվածների 54.3 տոկոսը ասել  է, որ մասնակցելու է քվեարկությանը,  9.4 տոկոսը վտահաբար նշել է, որ չի մասնակցելու։

Երեւանցիները պատասխանել են նաեւ այն հարցին, թե իրենց կարծիքով որոնք են վերջին տարիների դրական ծրագրերը, որ իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:

Հարցվածների 27.9 տոկոսը պատասխանել է՝ քաղաքի տեսքի բարելավում, 20 տոկոսը՝ բակերի բարեկարգում, 17.6 տոկոսը՝ նստարանների տեղադրում: 

Մայրաքաղաքի ընդհանուր արտաքին տեսքի մասին խոսելով՝ հշատ լավ է  գնահատել հարցվածների 11.5 , ավելի շուտ լավ՝ 69.3,  ավելի շուտ վատ՝ 14.3 և շատ վատ՝ 4.1 տոկոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ