Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերին
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները քաղաքապետին նախ ներկայացրել են ամրոցի մուտքի հարակից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները: Այնուհետ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված […]