07 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Ձեռքերդ հեռու պահի. միջադեպ ընտրատեղամասում (տեսանյութ)

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց 9/18 ընտրատեղամասում: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի վստահված անձը լուսանկարեց քաղաքացիներից մեկի անձնագիրը, իսկ վերջինիս դա դուր չեկավ: «Ձեռքերդ հեռու պահի»,-ասաց նա: Henaran.am-ի հարցին, թե ինչ է արել, որ քաղաքացին զայրացել է, վստահված անձը պատասխանեց, որ իր իրավունքներից դուրս ոչինչ էլ չի արել:    

Աստված օրհնի մեր երկիրը․ Կաթողիկոսը քվեարկել է /տեսանյութ/

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամասում։ Քվեարկությունից հետո նա ասել է․ «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաև հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և […]

Խնդիր է եղել 30 տեխնիկական սարքավորման հետ. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրեց ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների կիրառման խնդիրները: «Տեխնիկական սարքավորումները գրեթե բոլոր երկրներում կարող են ունենալ խնդիրներ: 1997 տեղամասերում կա չորս հազար սարքավորում: Քվեարկության մեկնարկի պահին խնդիր է եղել 30 տեխնիկական սարքավորման հետ , որոնցով հնարավոր չէ եղել ստանալ բացակայության մասին տեղեկանքը»,-ասաց նա և նշեց, որ միայն […]

Քվեաթերթիկի վրա գծանշում է եղել

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները արձանագրել են, որ Արմավիրի մարզի թիվ 16/15 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա առկա է գծանշում, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների՝ նման գծանշում չունեցող քվեաթերթիկներից, նման գծանշում առկա է նաև Երևանի թիվ 04/53 տեղամասում Հայկական վերածնունդ կուսակացության քվեաթերթիկների վրա: Կոտայքի մարզի 27/16 տեղամասում նման գծանշում դիտորդներն արձանագրել են և Հայկական […]

Մեծ թիմ է աշխատել, որ լավագույն ընտրություններ լինեն. ԵՄ դեսպան (տեսանյութ)

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում ընտրություն կատարեց: «Մենք ակնկալում ենք լավ ընտրություններ, շատերն են աշխատել, մեծ թիմ է աշխատել, որ Հայաստանում լինեն լավագույն ընտրությունները, որ երբևէ եղել են, որ ապագան էլ լավը լինի»,-լրագրողներին ասաց նա:  

Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է

Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ: Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է:

Վարչապետի քվեարկությունը /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Քվերակության եկել ենք շատ լավ տրամադրությամբ, հանուն մեր կարգախոսի իրականացման: Պատկերացնում եմ տրամաբանական, խելացի և օրենքի Հայաստան»: 4/53 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է վարչապետին, որ տեղամասում ընտրողների թիվը 1853 է, ժամը 10-ի դրությամբ […]

«Քաղաքացի դիտորդ»-ն արձանագրել է քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են: Արձանագրվել են հետևյալ խախտումները. 17 տեղամասային ընտրական hանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին, 15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում, 7 ընտրատեղամասում hանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ, 2 ընտրատեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն […]

Առայժմ ոչ մի խնդրի չեն հանդիպել․ ԱՊՀ դիտորդ

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ԱՊՀ դիտորդական առաքելության Բելառուսի ներկայացուցիչ Բոլեսլավ Պիրշտուկը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ արդեն եղել են Երեւանի 7-8 ընտրական տեղամասերում, իսկ այս պահին գտնվում են  քաղաքից դուրս տեղակայված ընտրատարածքներից մեկում։ «Կարող եմ արձանագրել, որ ընտրությունների մեկնարկը վատ չի կազմակերպված, ընտրատեղամասերը ժամանակին բացվել են, մարդկանց բավական մեծ ակտիվություն կա»,- ասաց նա։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի