14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Առայժմ ոչ մի խնդրի չեն հանդիպել․ ԱՊՀ դիտորդ

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ԱՊՀ դիտորդական առաքելության Բելառուսի ներկայացուցիչ Բոլեսլավ Պիրշտուկը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ արդեն եղել են Երեւանի 7-8 ընտրական տեղամասերում, իսկ այս պահին գտնվում են  քաղաքից դուրս տեղակայված ընտրատարածքներից մեկում։

«Կարող եմ արձանագրել, որ ընտրությունների մեկնարկը վատ չի կազմակերպված, ընտրատեղամասերը ժամանակին բացվել են, մարդկանց բավական մեծ ակտիվություն կա»,- ասաց նա։ Պիրշտուկը նշեց, որ առայժմ ոչ մի խնդրի չեն հանդիպել։

«Բողոքներ դեռ չենք ստացել։ Գուցե տեխնիկական փոքրիկ հարցեր կան, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ բավական բարձր մակարդակով  է կազմակերպված։ 

Այս պահի դրությամբ ընտրությունների ընթացքից մենք բավարարված ենք»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ