Հողօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված խոչընդոտները պահանջում են օրենսդրական լուծում
Ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների ներգրավման ժամանակ ընդերքօգտագործման իրավունքի հետ միաժամանակ հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իրականացրել է միջազգային փորձի համալիր ուսումնասիրություն։ Մասնավորապես ուսումնասիրվել է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ավստրալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Չինաստանի, ԱՊՀ մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի փորձը, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից […]