25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նարինջը` ընդդեմ կնճիռների. պատրաստեք ինքներդ

Թանկարժեք կոսմետիկ միջոցների փոխարեն կարող եք բնական միջոցներ ընտրել` պատրաստելով ձեր ձեռքով: Օրինակ, նարինջը կարող է փոխարինել բազմաթիվ կոսմետիկ միջոցների ու էլ ավելի լավ արդյունք տալ:

Նարինջը բոլոր առումներով օգտակար միրգ է: Երբ ուտում եք այն, մեծ քանակությամբ А, В եւ С վիտամիններ եք ստանում: Սակայն այս միրգը կարելի է նաեւ «արտաքին օգտագործման» ենթարկել: Նարինջից պատրաստված դիմակները հրաշագործ ազդեցություն են ունենում մաշկի վրա: Պակաս օգտակար չէ նաեւ նարնջի կեղեւը:

Վերցրեք նարինջը, լավ լվացեք այն, առանձնացրեք կեղեւն ու դրեք գազօջախը, 30 րոպե թողեք եփվի 100 աստիճանում: Պատրաստի կեղեւը հարեք եւ քսեք դեմքին: 20 րոպեից կարող եք լվանալ դեմքը գոլ ջրով, դրանից հետո մաշկը կփայլի:

Նարինջն իբրեւ դիմակ օգտագործելը հրաշալի է կնճիռների դեմ պայքարում: Նարինջը կարող եք քսել դեմքին, թողնել, ապա լվանալ գոլ ջրով: С վիտամինն անփոխարինելի է մաշկի համար:

Սակայն հիշեք, որ նարինջը կարող է ալերգիայի պատճառ դառնալ, եթե ցիտրուսներից ալերգիա ունեք, խուսափեք այն օգտագործելուց։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ