25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիճակը ծանր է

ՌԴ-ում 2013 թ. դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

Այս մասին օրերս լրատվամիջոցներին փոխանցել են Հրաչյա Հարությունյանի հարազատները:

«Այս պահին եթե ասեմ անհույս է՝ սուտ կլինի, բայց վիճակը ծանր է: Մի փոքր ավելի լավ է զգում իրեն, բայց դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև հիվանդություններ ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

 Անդրադառնալով արտահանձնման մասին հարցին՝ Լիլիթ Հարությունյանը  նշեց, որ վթարի հետեւանքով տուժածների հարազատներն ընդհանուր թվով 18 միլիոն ռուբլու փոխհատուցում են պահանջում, այսինքն՝ 18 միլիոն ռուբլի արտահանձնման դիմաց:

«Մենք առանց այդ էլ ծանր վիճակում ենք, իր մասին էլ նորություն ստանում ենք հարազատների միջոցով: Մենք ի վիճակի չենք գումար վճարել»,-ասաց Լիլիթ Հարությունյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ