25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2017

Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանը  հրապարակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի որոշումը: ՍԴ-ն որոշում ընդունեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ:  Գագիկ Հարությունյանը նշեց, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, արտահայտում են ընտրողների կամքը, ընդհանուր առմամբ պահպանվել է խոսքի և հավաքների ազատությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է լատինաամերիկյան երկրների, այդ թվում՝ Էկվադորի հետ խորացնելու հարաբերությունները և հույս է […]

Ի՞նչ է՝ ես ներշնչել եմ, որ Տիգրան Աթանեսյանը հայհոյի Սիմոն Բաբայանին. Արա Զոհրաբյան

«Մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն, դրանք անթույլատրելի են մեզ մոտ։ Մեղավորները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Ցավալի միջադեպ է տեղի ունեցել, բայց մարդու արժանապատվությունը անքակտելի իրավունք է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն` անդրադառնալով երեկ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի ու Արմեն Սողոմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ Արա Զոհրաբյանն ասաց, որ […]

Թիրախը ՀՀԿ-ն է /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցության ծրագիրը  իրատեսական է, քանի որ այն մշակվել է քաղաքի խնդիրների քաջածանոթ մարդկանց կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմ,ան ընթացքուըմ  ասաց «Երկիր ծիրանի» կուսակցությունից ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը: «Մենք գալիս ենք ազատագրելու մայրաքաղաքը կոռուպցիայից և աղբից՝ ուղիղ և փոխաբերական իմաստով: Քաջատեղյակ ենք քաղաքի խնդիրներին և բյուջեին, իսկ մեր կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը […]

Հայաստանում արդեն կա առաջին «արևային գյուղ»-ը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանում արդեն կա առաջին  «արևային գյուղ»-ը: «Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվել է ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով:  Գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա էլ տեղադրվել […]

Փորձում է պարտադրել

ՌԱՀԿ տնօրեն, քաղաքական փորձագետ Մանել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանն ու դրա ֆոնին Հայաստանոի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն, ասաց, որ երկու կարևորագույն հանգամանք կա, որ ուշադրություն են գրավում: «Նախ` Ադրբեջանի կողմից անընդհատ փորձում են Ռուսաստանին համոզել ու Մինսկի խմբին, որ վերականգնվեն բանակցությունները, սակայն նախորդ պայմանավորվածությունները` և Վիեննայի, և Սանկտ Պետերբուրգի, Ադրբեջանը չի կատարում: […]

Կոնյակի փառատոնի գաղափարի հեղինակ Վրույր Փենեսյանը այն կիրականացնի հոկտեմբերին

BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը  2016 թվականին իր կողմից  կազմակերպված Welcome to Armenia համաժողովի ժամանակ առաջին անգամ հայտարարեց իր գաղափարի մասին, որ 2017 թվականին ծրագրում է իրականացնել Հայաստանում առաջին անգամ  կոնյակի փառատոն: Կոնյակի փառատոն կազմակերպելու միտքը առաջացել էր այն բանից հետո, երբ ուսումնասիրություններից պարզ էր դարձել, որ 2017թ. լրանում է հայկական կոնյակագործության 130-ամյակը, և նախկինում երբևէ չէր կազմակերպվել փառատոն, որը լավ առիթ է՝ նշելու և ներկայացնելու հայկական կոնյակագործության ավանդույթները և […]

Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանըներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակխայտառակ իրավիճակում է հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը նախագահողը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ թեկնածուներըպարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն: Դեսպանը գրավոր պատրաստած մի քանինախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է խնդրել և անցել է ռուսերենին: «Ինքս գոհ չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի