Կոնյակի փառատոնի գաղափարի հեղինակ Վրույր Փենեսյանը այն կիրականացնի հոկտեմբերին
BPA ընկերության նախագահ Վրույր
Հաշվի առնելով այն փաստը, որ կոնյակի փառատոն Հայաստանում նախկինում չէր կազմակերպվել, և որպեսզի կոնյակի փառատոն կազմակերպելու գաղափարը ավելի պաշտոնական բնույթ ստանա, որոշվեց կազմակերպել զբոսաշրջության թեմայով Welcome to Armenia համաժողով և պաշտոնապես ներկայացվեց համաժողովի ժամանակ, որին մասնակցեցին 200-ից ավել զբոսաշրջային ոլորտի ընկերությունների ղեկավարներ, և որին զեկուցներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը,ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Մայր Աթոռից տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ:
«Ի սկզբանե որոշված էր կազմակերպել գարնանը, սակայն ոլորտի մասնագետների, ինչպես նաև «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության նախկին ղեկավարության հորդորով որոշվե ց իրականացնել աշնանը: Դա պայմանավորված էր նաև այն գործոնով, որ զբոսաշրջիկները և, առհասարակ, փառատոնի մասնակիցները հնարավորություն ունենան անմիջական մասնակիցը դառնալ նաև խաղողաքաղի գործընթացին:
Փառատոնի օրերը հագեցած կլինեն նաև մշակութային բաղադրիչներով, ինչպես նաև ակնկալվում է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, որոնք ավելի մեծ հնչեղություն կհաղորդեն Հայկական կոնյակի ազգային փառատոնին»,- հավելեց գաղափարի հեղինակ և նախաձեռնող Վրույր Փենեսյանը: