25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2017

Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական տույժ

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, 2017թ. ապրիլի 28-ին փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017թ. ապրիլի 27-ի միջադեպի մասնակից փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գևորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանինկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2, 2.2.3,  5.1.2 և 5.2.1 ենթակետերիխախտման հատկանիշներով:  Փաստաբանի վարքագծի կանոնագրքի համաձայն՝  2.2.2 ենթակետ – փաստաբանը չպետք է կատարի […]

Չի ուզում տեսնել

«Մենք բոլոր պարկեշտ﹐ աշխատասեր﹐ նորմալ ոստիկանների կողքին ենք: Եվ միշտ պաշտպանելու ենք նրանց: Իսկ այն ոստիկանը﹐ որը կխախտի օրենքը, իհարկե, կպատժվի : Մենք մեր շարքերում էլ չենք ուզում տեսնել օրինախախտ﹐ զոռբա ոստիկանի: Եթե մենք մեր շարքերում չենք հանդուրժում զոռբա ոստիկանի﹐ ապա ո՞վ է ասել﹐ որ հասարակության մեջ մենք դա հանդուժելու ենք…»,-հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Համագործակցության հուշագիր՝ Երևանի քաղաքապետարանի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրով նախատեսվում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հիմնել ժամանակակից և ստեղծագործ կրթական նոր միջավայր: Մասնավորապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնախաձեռնի «Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիրը, որի նպատակն է ոչ թվային, անալոգային ուղղությունների զարգացումը, […]

Արծվիկը՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին /տեսանյութ/

Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել«Եվրատեսիլ-2017»-իհայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլ»-ի հաղթող Արծվիկին: Նրանք կատարել են “Flywithme” երգը՝ համեմելով այն սեփական ձայնայինեւ ոճայինառանձնահատկություններով: Ստեղծագործությունը նորովի մատուցել ենԱլեքսանդրՊլատոն, Մարտան,Սյուզաննա Մելքոնյանը, Լյուսին, Մարիսան,Աննա Դանիելյանը, Աննա Սեդրակյանը, Կարինե Հովհաննիսյանը, Վահե Ալեքսանյանը, Եվա Կանսը, Ջուջոն, Քրիստինա Մանգասարյան,«Օպերա Վիվա», “OnlyGirls” խմբերը, ինչպես նաեւԱմալյա Մարգարյանը, ով […]

Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել

Մոսկվայում ավարտվել է Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Համաժողովի փակման օրը նախարար Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է առկա հակամարտությունների կարգավորման նոր մոտեցումների անհրաժեշտությանը։  «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությանը, անձամբ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին՝ հրավերի և այս […]

«Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին»

«Ես կարծում եմ՝ այս  քարոզարշավը համեմատաբար ավելի լավ է ընթանում՝ նախորդի հետ համեմատած: Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին, նախ՝ որպես կին, ապա նաև իր անփորձ լինելով: Ամեն դեպքում, իր համարձակությունը հերաքրքիր երանգ ունի: Իսկ ընտրությունները Երևանում  կլինեն այնպես, ինչպես Մինսկում, Մոսկվայում, Աստանայում…. ինչպես Եվրասիական միությունում ընդունված է, – Henaran.am-ի հետ զարույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ […]

Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է

Ս/թ ապրիլի28-ին Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվել է պաշտոնական հաղորդագրություն՝ «ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար» վերտառությամբ, որը տարածվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով: Հարկադիր կատարման ծառայությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ հիշյալ հաղորդագրության մեջ վկայակոչվող հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը Հարկադիր կատարման ծառայությաննախկինաշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում ՀՀ գլխավոր […]

Փաստաբաններին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում  2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի  աշխատասենյակում  տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի