25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2017

Ուրախ, զվարթ. վերջին նիստն ու վինետկան

5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյայի վերջին նիստն էլ, ինչպես նախորդ օրերինը չի կայանում քվորման բացակայության պատճառով: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկաներին այսպես ողջունեց. «Պատգամավորի պարտականությունը հարգող հարգելի պատգամավորներ»,-ապա նշեց, ոչ դահլիճում պատգամավորների թիվը գնալով պակասում է: Գրանցվել է ընդամենը 14 պատգամավոր: Ըստ կանոնադրության`3 ժամ պիտի սպասեն, և 66 պատգամավորի գրանցման դեպքում նիստը […]

Հայաստանը կարող է ստանալ փախստականների անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ /տեսանյութ/

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, կոչ անելով Միացյալ Նահանգներին օգնել Հայաստանին հոգ տանել Սիրիայից եւ Իրաքից ժամանած փախստականների համար, հայտնում է Ամերիկայի ձայնը։  

ՄԻՊ-ն Արամ Մանուկյանի առողջական վիճակի հետ կապված՝ խնդիրներ է արձանագրել

ՄԻՊ  Արման Թաթոյանը պահանջել է, որ  վնասվածքաբանն այցելելի «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին: «Ես ինքս մի քանի անգամ այցելել եմ Արամ Մանուկյանին, որովհետև փաստաբանն ասել էր, որ ջերմությունը բարձր է, չի իջնում: Հիմա պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ վնասվածքաբանը այցելի, որովհետև թե՛ փաստաբանը, թե՛ Արամ Մանուկյանը նշում են, որ դա ոտքի մեջ տեղադրված երկաթե […]

ՊՆ-ին վառելիք մատակարարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

2016 թվականին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով  ընկերությունը պարտավորություն է ստանձնել  2016թ. 3-րդ եռամսյակում  ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով  կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել: Պայմանագիրը կնքելուց հետո ՍՊ ընկերության կողմից  պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք: […]

2016 թվականի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է 5113 դիմում-բողոք

ՀՀ ՄԻՊ  աշխատակազմը 2016 թվականին ստացել է 5113 դիմում-բողոք, որոնցից  1072-ը եղել է գրավոր, իսկ բանավոր դիմում բողոքների հիման վրա իրավական խորհրդատվություն է ստացել 4041 անձ: 1955 քաղաքացու խորհրդակցություն է տրամադրվել ՀՀ ՄԻՊ գրասենյակի կամ աշխատակազմի կատարած հեռախոսազանգի միջոցով, 1720 քաղաքացու` թեժ գծի, իսկ 366 քաղաքացու արագ արձագանքման միջոցով: Այս մասին  լրագրողներրի հետ հանդիպմանը  ասաց […]

Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է

Դևերը կատակ բան չեն: Նրանք մարդկանց մեղքի են մղում մեր առջև խաբուսիկ ֆանտազիաներ պատկերելով: Օրինակ, Հուդա Իսկարիովտացու համար հարստություն կուտակելու ֆանտազիա պատկերեցին, ու նա մատնեց Տեր Հիսուսին: Հետո խաբելով` նրա վզին պարան փաթաթեցին ու նա ինքնասպան եղավ: Այսօր եկեղեցին հիշատակում է Քրիստոսի մատնությունը: Զգույշ մնանք փողասիրությունից, սիրելի մարդիկ: Ինչքան էլ այն անհրաժեշտ թվա, «բոլոր չարիքների […]

«Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական ապրանքով փոխարինելու վերաբերյալ: Վարչապետի նշեց, որ  անհրաժեշտ է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային և կենսաբանական պարարտանյութերի, ինչպես նաև սերմնաբուծությունը: Վարչապետը  գյուղնախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առկա սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ, ըստ անհրաժեշտության` աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային […]

«Պայմանավորվածությունը ՀՀԿ-ի հետ կայացել է»

«Ճիշտն ասած` արդեն մոռացել եմ` սպասելի էր, թե ոչ, որովետև խորհրդարանական ընտրություններն ավարտվելուն պես տեղացին այս հայտարարությունները, որ նրանք չեն մասնակցելու, ինչն, իհարկե, որոշ առումով նաև զարմանալի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն` անդրադառնալով հարցին, թե արդյոք սպասելի էր, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդամենը 3 քաղաքական ուժ կմասնակցի: […]

Դմփոց-ռեֆորմ

Կառավարության հերթական նիստը սկսվեց վարչապետի հանձնարարականներով: Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներին, ջրօգտագործողներին պետական աջակցության սահմանման վերաբերյալ: «Ներկայումս ավարտման շրջանում է գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները, որոշ տարածքներւմ հող օգտագործողները արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները , փաստ է, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքները ունեն նորմատիվային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի